ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Տեղի կունենա ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը

Տեղի կունենա ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը
08.10.2014 | 16:48

Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների: Հաղթողները 1 ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25 000-ական դրամ կրթաթոշակ:
Կրթաթոշակներն ուսանողներին կհանձնեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ